>

Լուրջ պատճառներ՝ ամեն օր ռոզմարին օգտագործելու համար

ArmenianEnglishFrenchGermanItalianRussianSpanish

Ռոզմարինը հակաբակտերիալ, հակասնկային, հակաօքսիդանտ հատկություններ ունի, կարող է օգնել սթրեսի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ այն լավացնում է արյան շրջանառությունը, կենտրոնանալու կարողությունը, ազատում է հոգնածությունից։

Օգնում է թուլանալ։ Ռոզմարինը բնական միջոց է, որը կարող է օգնել բարձրացնել տրամադրությունը։
Ակտիվացնում է արյան շրջանառությունը, լավացնում նյութափոխանակությունը, նպաստում մազերի աճին ու ամրացնում իմունային համակարգը։

Սնուցում է ուղեղը։ Ռոզմարինը խթանում է արյան շրջանառությունը՝ մեծացնելով ուղեղ հասնող արյան քանակը։

Ուժեղ հակաօքսիդանտ է։ Ռոզմարինը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։


Հակաբորբոքային: Ռոզմարինը կարող է օգտագործվել նաև՝ որպես հակաբորբոքային միջոց։


dim66.ru

Ազատում է սթրեսից։ Լարված կյանքը և տեմպը հաճախ ազդում է նաև նյարդերի վրա։ Արդյունքում՝ մարդիկ ենթարկվում են սթրեսի ազդեցությանը, իսկ ռոզմարինը կարող է օգնել հանգստանալ։

Կոսմետիկ միջոց։ Ռոզմարինի տերևներն ու չորացրած ծաղիկներն օգտագործվում են՝ որպես ֆիտոթերապիա, քանի որ դրանք մեծ քանակով ակտիվ բաղադրիչներ են պարունակում։


Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
(Visited 144 times, 1 visits today)