>

Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը Թուրքիայում համարում են «Ալլահի պատիժ» Հայոց ցեղասպանության դիրքորոշման համար

ArmenianEnglishFrenchGermanItalianRussianSpanish

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլի և թուրք օգտատերերի շրջանում:

Ինչպես հաղորդում է yerkir.am-ը` մասնավորապես հեղինակավոր Yeni Akit պարբերականի` Նոտր Դամի հրդեհի վերաբերյալ նյութը սկսվում է «Այսպես կոչված` Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Նոտր Դամ տաճարում հրդեհ է բռնկվել» վերնագրով:

Պարբերականն ակնարկում է այն փաստը, որ օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Yeni Akit պարբերականին, որը համարվում է Թուրքիայի հեղինակավոր լրատվամիջոցներից մեկն և ունի ծայրահեղ իսլամամետ ուղղվածություն, հղում են տվել բազմաթիվ այլ լրատվամիջոցներ ևս:


Սոցցանցերի թուրք օգտատերերից շատերը ևս բավական ծայրահեղ են արձագանքել տաճարի հրդեհին: Ոմանք գրել են, որ դա պատիժ է Եվրոպային` Նոր Զելանդիայի ահաբեկչությանն ու մուսուլմանների այլ սպանություններին համարժեք պատասխան չտալու համար, ոմանք էլ հիշատակում էին, որ դա Ալլահի պատիժն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման համար` կոչ անելով  ֆրանսիացիներին` օգնության համար դիմել իրենց բարեկամ հայերին:


dim66.ru

Сообщение Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը Թուրքիայում համարում են «Ալլահի պատիժ» Հայոց ցեղասպանության դիրքորոշման համար появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

Lurer


Facebook Comments
(Visited 95 times, 1 visits today)