>

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջահելները Երևանում ծաղրում են ոստիկանին և մնում անպատիժ. armdaily.am

ArmenianEnglishFrenchGermanItalianRussianSpanish

Ֆեյսբուքում երեկվանից ակտիվորեն շրջանառվում է մի տեսահոլովակ, որը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Հոլովակում աղջիկն ու տղան որոշել են կատակել ոստիկանների հետ։

Վարորդ տղան գարեջրի շշով հյութ է խմում, հատուկ ցուցադրական ձևով, որ արժանանա ոստիկանի ուշադրությանը։ Բնականաբար արժանանում է։ Ողջ ընթացքը տեսագրվում է։ Ոստիկանը սարքով ստուգում է տղայի սթափությունը և հասկանում, որ ընդամենը բեմադրած տեսարան էր, բարի ճանապարհ է մաղթում։ Այստեղ հենց սկսվում է մտածելու առիթը։

Մեր հումորային բոլոր պատմություններում ոստիկանը բազմաբնույթ է ներկայացվում, երկու կոպեկ վերցնող ու տուն պահողի ձևով։ Այդ պատմություններում սակայն բեմադրության բոլոր մասնակիցները խաղում են սցենարով և բոլորն են տեղյակ, որ դիմացինը խաղում է։

Այս մի չստացված հումորը սակայն այլ է։ Մենք տեսնում ենք խեղճացած ոստիկանի, ավելի անկեղծ, տեսնում ենք ոստիկանին խեղճացրած մեկին, ով ողջ ընթացքը նկարահանում է հեռախոսով, իսկ ոստիկանը իրեն շատ վատ է զգում։ Այն որ ոստիկանները չեն սիրում նկարվել, դա փաստ է ։

Փաստ է նաև, որ մենք տեսել ենք իրական պատմություններ ոստիկանների անհաջող կատարմամբ, հիշենք Լիանա Զուրաբյանի պատմությունը, սակայն այս մեկը իր ծաղրական և սադրիչ ձևով անգամ հեռու է թաքնված տեսախցիկ լինելուց։


Թե ինչպես կպահեր ոստիկանը, եթե չլիներ նկարահանող հեռախոսը դժվար է ասել, ամեն դեպքում, թույլ տալ, որ օրը ցերեկով ինչ-որ ջահելներ վիրավորող հումորներ անեն, թույլ տալ հումորային բեմադրության մասնակից դարձնել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանն անընդունելի է և ամենայն հավանականությամբ՝ անօրինական։


dim66.ru

Մենք մեզ վրա պատասխանատվություն չենք վերցնում պնդելու կամ խորհուրդ տալու ոստիկանությանը ինչպիսի իրավախախտում կարող է պարունակել այս լկստված ջահելների արարքը (ոստիկանությունում կան համապատասխան ստորաբաժանումներ, որոնք վարձատրվում են հենց այս նպատակով), սակայն կարծում ենք, որ ծիծաղի առարկա դարձնելը և նվաստացնելը, պետության ներկայացուցչին՝ չի կարող լինել օրինապահ վարքագիծ։

Դժվար չէ ենթադրել, թե ինչ «թավշյա» վերաբերմունքի կարժանանային նման ՇՈՒԼՈՒԽՉԻՆԵՐԸ ԱՄՆ-ում կամ Եվրոպական իրավունքի գերակայության երկիր համարվող որև է պետության ոստիկանի առջև նման կապիկություններ անելուց հետո… Այնպես որ ամեն ինչ պետք է լինի իր տեղում, կոշիկի խոզանակն առանձին, ատամինն՝ առանձին։ Իհարկե սա ոստիկանական հումորներից չէ , բայց տեղին է․․․

Ոստիկանների մանթո վիճակը😂😂😂

Опубликовано Арменом Гаспаряном Понедельник, 15 апреля 2019 г.

Աղբյուրը՝  armdaily.am

Сообщение ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջահելները Երևանում ծաղրում են ոստիկանին և մնում անպատիժ. armdaily.am появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Lurer

Facebook Comments
(Visited 133 times, 1 visits today)