>

Ինչի մասին է խոսում աչքի . երբ է պետք անհանգստանալ

ArmenianEnglishFrenchGermanItalianRussianSpanish

Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ ունենում ենք աչքի թրթռոց: Այս ոչ այնքան հաճելի երևույթը կոչվում է միոկիմիա:

Այն չի ուղեկցվում ցավով և հիմնականում սթրեսի կամ գերհոգնածության հետևանք է:

Համակարգչի առաջ երկար գտնվելը, էլեկտրոնային սարքերից օգտվելը, անգամ լարված կարդալը կարող են հանգեցնել աչքի թրթռոցի:

Միոկիմիան հիմնականում երկար չի տևում:

Ընդամենը մի քանի վայրկյան անց այն անհետանում է: 

Եթե ձեզ մոտ սա հաճախակի է պատահում, ապա լավ կանեք կրճատեք նաև կոֆեինի օգտագործման չափաքանակը:


Ընդհանուր առմամբ անհանգստանալու կարիք չկա:

dim66.ru

Սակայն, եթե այս երևույթն ուղեկցվում է այլ երևույթների հետ մեկտեղ, օրինակ բարձրանում է ջերմաստիճանը կամ առկա է ցավի զգացում, ինքնազգացողության վատացում, ապա պետք է դիմել բժիշկի:

Շտապ դիմել է պետք բժիշկի նաև այն դեպքում, երբ աչքի հետ միասին թրթռում է նաև կոպը կամ բերանի մի անկյունը:  

Առողջ եղե՛ք:

info.most.am

Сообщение Ինչի մասին է խոսում աչքի <<խաղալը>>. երբ է պետք անհանգստանալ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Lurer

Facebook Comments
(Visited 131 times, 1 visits today)