>

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

ArmenianEnglishFrenchGermanItalianRussianSpanish

Մի խումբ նորակոչիկների ծնողներ բաց նամակով դիմում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ահազանգելով 2 խնդրի մասին: Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պարոն Տոնոյան, մեր որդիներին օրեր առաջ ճանապարհեցինք Ազգային բանակ՝ վստահ, որ նրանք արժանապատվորեն կծառայեն հայրենիքին:

Նրանք իրենց ուսումնական վարժանքներն իրականացնում են Արմավիրի մարզում: Ամառ է, ջերմաստիճանը + 45, տղաները մարզվում են արևի տակ, սակայն նրանց թույլատրված է լողանալ շաբաթը մեկ անգամ միայն: Չենք մանրամասնի, թե հիգիենայի հետ կապված ինչ խնդիրներ է առաջացնում լողանալու հնարավորության բացակայությունը:


Եվս մեկ խնդրանք. նորակոչիկները հատակը լվանում են կռացած, ծնկների վրա, այն դեպքում, երբ հատակ լվանալու ձողը, որը ֆինանսական մեծ խնդիր չէ, կարծում ենք, անհամեմատ կհեշտացներ հատակ լվալու գործը:


dim66.ru

Թվում է՝ մանրուք է, սակայն որքան գոհ կլինեին նորակոչիկները, եթե հաշվի առնեիք այդ մանրուքը ևս և այդ փոքրիկ հարմարավետությունը ստեղծեիք զինվորների համար:

Հարգանքով՝ նորակոչիկների մի խումբ ծնողներ»:
http://armtimes.com/


Facebook Comments
(Visited 28 times, 1 visits today)