>

3 տարեկան տղայիս հետ նստեցինք ավտոբուս․ Այդ օրը կրկին սիրտս կոտրվեց․․․ Չգիտեմ ինչպես որդուս բացատրեմ

Այսօր իմ սիրտը հերթական անգամ կտոր-կտոր եղավ: Որդուս հետ նստեցինք ավտոբուս, երեկոյան ժամ էր, վերադառնում էինք տուն: Ես իմ 3 ամյա որդու հանդեպ դաժան վերաբերմունքի ականատես եղա, իսկ հեղինկաը՝ 13 տարեկան անուղեղ տղա էր:

Ցավալին այն է, որ սա առաջին դեպքը չի, և կարծում եմ՝ ոչ էլ վերջինը:Որդուս մշտապես նեղացնում են, իսկ ինչու՞: Պարզապես նա խարտյաշ է…

Որդուս մազերը վառ նարնջագույն կարմրավուն են, դրա պատճառով էլ նա ուրիշ երեխաների կողմից ենթարկվում է ծաղրանքի:Հիմա իմ երեխան՝ ընդամենը 3 տարեկան լինելով, սարսափելի կոմպլեքսավորված է: Ես զարմանում եմ, մի՞թե ծնողները տանը իրենց երեխաներին չեն բացատրում, որ չի կարելի ծաղրել ուրիշի արտաքինը, և կապ չունի, նա կապույտ մազերով է թե մի ձեռքանի:


Տղաս անընդհատ հարցնում է ինձ, թե ինչու մարդիկ չեն սիրում իր մազերը, մի՞թե ինքն իսկապես շատ տգեղ է: Ես զգում եմ, որ 3 տարեկան երեխան նախանձում է հարազատ սևահեր եղբորը, իսկ դա օտար մարդկանց պատճառով:Խոսում եմ հետը, բացատրում եմ, որ ինձ համար միևնույնն է, թե նրա մազերն ինչ գույնի են, ասում եմ, որ նրաց երկուսին հավասար եմ սիրում, բայց փոքր երեխայի համար այդքանը հասկանալը բարդ է:


dim66.ru

Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին, թույլ մի տվեք, որ իրենց չմտածված խոսքերով խոցեն ուրիշ երեխաների սրտերը…



աղբյուր


Сообщение 3 տարեկան տղայիս հետ նստեցինք ավտոբուս․ Այդ օրը կրկին սիրտս կոտրվեց․․․ Չգիտեմ ինչպես որդուս բացատրեմ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

Facebook Comments