>

2000թ-ին անչափահաս տարիքում ծննդաբերել եմ, ունեցել աղջիկ երեխա ու ինձ ստիպեցին, որ հրաժարվեմ երեխայիցս. Ցուցարար

Pastinfo.am-ը գրում է.
Ապօրինի որդեգրված երեխաների ծնողները հավաքվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց, որտեղ մեկնարկել է Արսեն Դավթյանի եւ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։

Նրանք բողոքում են, որ ապօրինի կերպով իրենց զրկել են ծնողական իրավունքից ու որդեգրման հանձնել երեխաներին։

«Հանրապետական հիվանդանոցում 2000թ-ին անչափահաս տարիքում ծննդաբերել եմ, ունեցել եմ աղջիկ երեխա։ Նախքան ծննդաբերությունը, ես Ռազմիկ Աբրահամյանի հետ պայմանավորվել եմ, որ անչափահասի ծննդաբերության մասին իրավապահ մարմիններին չհայտնեն, նա մեզնից գումար պահանջեց, մենք այդ գումարը չհանձնեցինք, ինքն էլ մեզ հետ այդպես վարվեց։ Ասեց՝ մայրիկին ասեք երեխան ապրող չի, մահանում է ու ինձ ստիպեցին հրաժարվել երեխայիցս»,-պատմեց ծնողներից մեկը։

Նա հայտնեց, որ հետո պարզել է՝ երեխան ողջ է և որդեգրված է. «Ծննդաբերության հաջորդ օրը քույրերից մեկն ինձ ցույց տվեց, որ իմ երեխան ուղղակի առողջական խնդիրներ է ունեցել, քանի որ շուտ է ծնվել՝ 8 ամսականում։ Ես երեխային միայն ծննդաբերության ժամանակ եմ տեսել, ճիչը լսել եմ, հետո արագ-արագ երեխայիս տարել են։ Հետո ծննդական ենք հանել, ես երեխայիս անուն եմ տվել, ազգանուն եմ տվել։ Ինձ ասում էին՝ պետք է գնաս ծննդական հանես, որովհետև երեխան ապրող չի, հետո մահանա մենք ծննդական ունենանք»։


Ծնողի խոսքով, ինքը հիմա դատական պրոցեսների մեջ է և 6 տարի շարունակ դատախազությունը հովանավորել է մանկավաճառներին՝ իր դեպքը փակելու համար։


dim66.ru

«Դիմել եմ գլխավոր դատախազին, պահանջել հանդիպում։ Նրա օգնականն ինձ ընդունել է, խոստացել, որ օրենքի շրջանակներում ամեն ինչ անել։ Հիմա պետք է նյութեր նախապատրաստեն»,-ասաց նա ու ավելացրեց, որ 6 տարի առաջ դիմել է բկ, սակայն Ռազմիկ Աբրահամյանը հրաժարվել է պատասխանել երեխան ողջ է, թե ոչ, այնուհետև, փաստաբանի միջոցով փաստաթուղթ են ստացել, որ Ստելա Պատվականյանը ողջ է և որդեգրված է։

Ծնողը պնդում է, որ Աջափնյակի զագսի աշխատակիցները նույնպես համագործակցում են Ռազմիկ Աբրահամյանի հետ. «Զագսում ասում են, որ ես ծննդական չեմ հանել, իմ երեխան չկա, գոյություն չունի։ Հետո զագսն ասում է մեկ փաստաթուղթ կա, ըստ որի երեխան որդեգրվել է»։



ԱՂԲՅՈՒՐ


Сообщение 2000թ-ին անչափահաս տարիքում ծննդաբերել եմ, ունեցել աղջիկ երեխա ու ինձ ստիպեցին, որ հրաժարվեմ երեխայիցս. Ցուցարար появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

Facebook Comments