>

Ոչ Նիկոլը ոչ էլ նրա շրջապատը չեն թալանելու , Հայաստանի հաշվին չեն հարստանալու . Օգտատեր

 

Կառլոս Լոս Ռաիսյանը իր էջում գրառում է կատարել.

Հա , Նիկոլը թույն երկիր ա կառուցում : Հա, Հայաստանը թույն երկիր ա դառնալու : Հարցեր են հնչում , թե ինչի՞ եմ էդպես վստահ , կամ ի՞նչն ա ինձ ստիպում էդ հաճախակի շեշտել , կամ արդյո՞ք էս պոստերով չեմ կորցնում իմ լրագրողական օբյեկտիվությունը :

Ես վստահ եմ , որ ոչ Նիկոլը ոչ էլ նրա շրջապատը չեն թալանելու , Հայաստանի հաշվին չեն հարստանալու , նրանք Հայաստանը չեն ընդունում , որպես բիզնես-ծրագիր :

Ես վստահ եմ , որ Նիկոլը ընտրություններ չի կեղծելու իշխանության մնալու համար :
Ես վստահ եմ Հայաստանում օրեցօր հաստատվում է օրենքն ու կարգուկանոնը :

Իհարկե , հեշտ ու արագ չի լինելու : Դժվարություններ են լինելու ու լինում են : Երեկ , էսօր ու վաղը Նիկոլը չի պայքարում քաղաքական օպոնենտների հետ , այլ Հայաստանը թալանողներին ու Հայաստանի թշնամիներին է պատասխանատվության կանչում :


Ես գիտեմ , որ թույն երկիր ենք դառնում , որովհետև այլևս ոչ մի իշխանություն չի կեղծելու ընտրությունները , չի գնդակահարելու քաղաքացիներին , չի թալանելու ,


dim66.ru

որովհետև կիմանա , որ անգամ Ռոբերտ Քոչարյանի պես տղեն , որը սեփականացրել է Երևանի կեսը , թիկունքին են Արցախի վերնախավը , դորշակի տակ միլիարդներ ու նրա համար խնդրում է Պուտինը , բայց անգամ էդ դեպքում նա չի կարողանում փստիկել պատժից :

Ես գիտեմ , որ ՀՀ իշխանությունները թերանում են , սխալվում են , ունեն բացթողումներ , բայց նաև գիտեմ , որ էդ ամենը անփորձությունից է , էդ ամենը մտածված չէ , էդ ամենը հերթական թշնամությունը չէ Հայաստանի նկատմամբ :

Էս իշխանությունները Հայաստանի հարստությունը չեն նվիրի ոչ մի երկրի , էս իշխանությունները չեն կազմակերպի Մարտի 1 , էս իշխանությունները Մեղրիի տարբերակ չեն քննարկի , թուրքերի հետ էլ պատմաբանների կոմիտե չեն համաձայնի , որ քննեն , արդյո՞ք Ցեղասպանություն եղել է , թե ոչ :

Հայաստանը իր ժողովրդով , ժողովրդի ընտրած քաղաքական առաջնորդով դատապարտված է հաջողության :




Հ.Գ. Ես քաղաքական գործիչ չեմ , իմ գործը փաստերն արձանագրելն է : Ես իմ գործը լավ եմ կատարում , ես տեսնում , զգում ու վստահ եմ , որ թույն երկրի ճանապարհին ենք ու շեշտելու եմ էնքան ժամանակ մինչև չշեղվենք , վստահ եմ չենք շեղվելու :

Сообщение Ոչ Նիկոլը ոչ էլ նրա շրջապատը չեն թալանելու , Հայաստանի հաշվին չեն հարստանալու . Օգտատեր появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

Facebook Comments
(Visited 7 times, 1 visits today)