>

ՍերԺ Սարգսյանը մտել էր բավական ռիսկային խաղի մեջ… .Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Սիրիայում Թուրքիայի սկսած ռազմական գործողության ֆոնին. տասը տարի առաջ այս օրը Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք բարեբախտաբար փոշոտվեցին դարակներում, որովհետեւ էն բովանդակությամբ իրականացվելու դեպքում՝ որով մեկնարկում էին դրանք, Հայաստանի եւ Արցախի համար լինելու էր շատ վատ:



dim66.ru

Սերժ Սարգսյանը մտել էր բավական ռիսկային խաղի մեջ, որից կարողացավ դուրս գալ գրեթե առանց կորստի՝ թե իր, թե Հայաստանի համար: Իհարկե այդ թվում զգալիորեն արեւմտյան աջակցության շնորհիվ: Արեւմուտքը բնականաբար անելու էր հնարավորը հայ-թուրքական, իսկ իրականում հայկական շահերի հաշվին ռուս-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն թույլ չտալու համար: Արեւմուտքի ակտիվ ներգրավումն էլ բնականաբար բարդացնելով խաղը, բերեց Ռուսաստանի վարքագծի փոփոխության, հանգեցնելով ի վերջո վտանգավոր գործընթացի փակուղու:



Сообщение ՍերԺ Սարգսյանը մտել էր բավական ռիսկային խաղի մեջ… .Հակոբ Բադալյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Facebook Comments
(Visited 41 times, 1 visits today)