>

Այդ տղան իր մի քանի ընկերի հետ մոտեցավ ինձ և ասաց, որ այժմ … Քիմ Քարդաշյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Վարչապետն իրենց հանդիպումից լուսանկար է հրապարակել ռեալիթի շոուների աստղի հետ և գրել․ «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան»:

Ի դեպ, երեկ Քիմը հանդիպում էր ունեցել հայաստանյան մի քանի լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ:

Սոցցանցերը, որպես կարևորագույն գործիք օգտագործող աստղից, հետաքրքրվեցին նաև, թե ինչ կարծիք ունի Հայաստանի վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվության մասին:

«Կարծում եմ՝ նրա ակտիվությունը սոցցանցերում կարող է արդյունավետ լինել: Մարդկանց շրջանում սոցցանցերը մեծ տարածում ունեն, ուրեմն՝ ինչու ոչ: Հաճելի է սոցցանցերում ունենալ քաղաքական գործիչներ, որոնց հետ մարդիկ կարող են անմիջականորեն հաղորդակցվել, ուստի ՝այն կարող է նաև արդյունավետ լինել»,- ասել էր նա:

Հանդիպումից հետո, Քիմը մի ուշագրավ և հուզիչ դեպք է պատմել այն մասին, թե ինչպես իր գյումրեցի համադաարանցին՝ թուրքի ձեռքից փրկեց իր կյանքը, երբ ինքը դպրոցում էր սովորում:

Հավելենք նաև, որ Քիմն այդ պատմությունը պատմելուց չի կարողացել զսպել զգացումնքերը: Քիմն ասել է, որ երբ ինքը պատանի էր և հաճախում էր դպրոց, այնտեղ սովորում էր նաև ազգությամբ թուրք մի տղա:

Այդ տղան իրենց դասարանից էր։ Ես 14-15 տարեկան աղջնակ էի, երբ մի անգամ, դասերից մեկի ժամանակ խոսք գնաց Հայաստանի մասին, ես տեղիցս վեր կացա և ասացի, որ իմ նախնիները հայեր են եղել:


Այդ թուրք տղան ի պատասխան ինձ, ասաց, որ իմ նախնիները դրա համար շատ են զղջացեցել։ Այդ ժամանակ ես չհասկացա թե ինչու նա այդպես ասաց, և շրջվելով դեպի նրան ասացի, որ այդ ինքն է զղջալու իր խոսքերի համար:


dim66.ru

Դասերի ավարտից հետո, այդ տղան իր մի քանի ընկերի հետ մոտեցավ ինձ և ասաց, որ այժմ պարզ կլինի թե ով է զղջացողը։ Անկեղծ ասած ես շատ վախեցա։

Այդ պահին, մեկ այլ տղա մոտեցավ մեզ՝ հետաքրքրվելու թե ինչ է պատահել։ Ես միանգամից պատմեցի եղելությունը՝ չիմանալով թե ով է նա։

Ինձ լսելուց հետո այդ տղան ասաց, որ գնամ տուն, որ ամեն բան կարգին է։ Այժ ժամանակ այդ թուրքն ու իր ընկերները անսպասելի փրդեցին ու վայր գցեցին նրան ու ոտքերով խփեցին։ Չիմանալով թե ինչ անել, խուճապահար փախչեցի այդտեղից։ Ամբողջ օրը փակվել էի սենյակիս մեջ, անգամ ծնողներիս բան չասացի։ 2 օր ձևացա թե հիվանդ եմ, որպեսզի դասի չգնամ, քանի որ դեռև վախենում էի․․․

Երկու օր անց, երբ գնացի դպրոց, նկատեցի, որ այդ թուրք տղան ներկա չէր։ Դասարանցիներից հարցի թե որևե տեղեկություն ունեն թե ինչու նա չի հաճախել դպրոց։ Ինձ ասացին, որ երեկ մի քանի հոգի եկել էին դպրոց ու թուրքի հարցերը լուծել:

 

ՄԻանգամից ասես նորից ծնվեցի և ինքնս ինձ խոստացա, որ անպայման պետք է գտնեմ այն տղային, ով փրկեց իմ կյանքը, քանի որ այդժամ ես իրոք կարծում էի, որ շատ լուրջ վտանգի մեջ էի:



Բարեբախտաբար, մի քանի օր անց վերջապես գտա նրան։ Իմացա, որ անունը Սարգիս է ու պարզվեց, որ նա նույնպես հայ է ու նրա ընտանիքը Գյումրիից էր գաղթել ԱՄՆ։ Ցավոք սրտի Սարգսին հեռացրել էին մեր դպրոցից ու ես այդպես էլ չկարողացա անձամբ շնորհակալությունս հայտնել նրան։


Աղբյուր՝ Ինֆո24

Сообщение Այդ տղան իր մի քանի ընկերի հետ մոտեցավ ինձ և ասաց, որ այժմ … Քիմ Քարդաշյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.

Facebook Comments
(Visited 32 times, 1 visits today)