>

Ինչ կարող են պատմել ձեր դիմագծերը ձեր մասին

ArmenianEnglishFrenchGermanItalianRussianSpanish

Շատերը մարդու բնավորության մասին կարծիք են կազմում դատելով նրա արտաքինից: Մեծ Բրիտանիայի Յորք համալսարանի հետազոտողները սովորել են դիմագծերով կանխատեսել առաջին տպավորությունը: Դրա համար, նրանք մշակել են հետազոտական գիտական մոդել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին տպավորությունը կարելի է բաժանել երեք խմբի` հասանելիություն (կօգնի այս մարդը ձեզ թե կվնասի), գերիշխանություն (թե արդյոք նա ընդունակ է օգնել կամ վնասել ձեզ) եւ գրավչություն (արդյոք նա կլինի ձեր մրցակիցը կամ կյանքի ընկկերը): Գիտնականները ցանկացել են պարզել, թե որ դիմագծերն են մեզ ստիպում այս կամ այն տպավորությունը ստեղծել:

Գիտնականները վերլուծել են 1000 մարդու լուսանկարները սոց ցանցերում. Այս նկարները ցույց են տվել «դատավորներին», ովքեր գնահատել են մարդու բնավորությունը ելնելով նրա արտաքին տեսքից: Նրանք հետազոտել են 65 տարբեր չափանիշներ` այդ թվում նաև հոնքերի միջև հեռավորությունը, աչքերի դիրքը եւ ստեղծել են առաջին տպավորության կանխատեսման մոդել: «Ինձ թվում է, որ ես պարզապես զգում եմ մարդու բնավորությունը:

«Այն բացահայտումը, որ շատ բան կախված է դիմագծերից ապշեցրեց ինձ», – ասում է հետազոտող Թոմ Հարթլին: Գիտնականները ասում են, որ իրենց եզրակացությունները կարող են օգտակար լինել նրանց համար, ովքեր իրենց աշխատանքում օգտագործում են լուսանկարներ: Նրանք նշում են, որ ճիշտ ընտրված լուսանկարը կարող է լինել դրական տպավորության գրավականը:

Դեմքի օվալը եւ բնավորությունը սերտորեն կապված են`

Դեմքի ճիշտ օվալը, այսինքն, ճակատի և կզակի հավասար համաչափությունը, վկայում են բարձր ինտելեկտի, ողջախոհության, հավասարակշռվածության, նպատակասլացության եւ կամքի ուժի մասին:

Եռանկյունանման դեմքը` լայն ճակատով և նեղ կզակով խոսում է զգայուն եւ տաղանդավոր մարդու մասին:

Քառակուսանման դեմքը խոսում է քաջության եւ վճռականության մասին, երբեմն նույնիսկ կոշտության եւ խստության:


Կլոր դեմքը խոսում է մարդու բնավորության մեղմության եւ բարության, բարեհոգության եւ խաղաղասիրության մասին:


dim66.ru

Երկար ձգված դեմքը խոսում է խիզախ, վճռական և ննպատակասլաց մարդու մասին:

Աչքերը ևս շատ բան են պատմաում մարդու բնավորության մասին: Գեղեցիկ, մեծ և պայծառ աչքերը խոսում են բարության և խելացիության մասին:

Իսկ հետևյալ առանձնահատկությունները ընդգծում են մարդու բանվորության այլ գծեր ևս, այսպես, դուրս պրծած աչքեը շատախոսության և առողջ դատողության բացակայության մասին, փոքր և նեղ աչքերը ինքնամփոփ և համառ լինելու մասին, իսկ խորունկ աչքերը նախանձության և դավաճանության մասին:

աղբյուր


Сообщение Ինչ կարող են պատմել ձեր դիմագծերը ձեր մասին появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.

Facebook Comments
(Visited 125 times, 1 visits today)