>

Դուք չեք կարող նիհարել, քանի դեռ թույլ եք տալիս այս սխալները

ArmenianEnglishFrenchGermanItalianRussianSpanish

Շատերն են ցանկանում ազատվել ավելորդ կիլոգրամներից, և այդ ցանկությունը նրանց ստիպում է բազմաթիվ սխալներ թույլ տալ: Budetezdorvy.ru-ն ներկայացրել է մի քանի տարածված սխալ, որոնք թույլ չեն տալիս նիհարել:

1. Ածխաջրերը սննդակարգից բացառելը: Ածխաջրերն էներգիայի հիմնական աղյուր են, ինչը նշանակում է, որ թույլ չի տրվում դրանք բացառել սննդակարգից: Ածխաջրերից հրաժարվելը միայն ժամանակավոր կօգնի ազատվել մի քանի կիլոգրամից, բայց հենց սկսեք դրանք կրկին օգտագործել, կարող եք ավելի շատ քաշ կուտակել: Հարկավոր է ընդամենը հավասարակշռել սննդակարգը:

2. Սննդից գրեթե ամբողջությամբ հրաժարվելը: Շատերն են կարծում, թե սննդից հրաժարվելով՝ կարող են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Իրականում տեղի է ունենում հակառակը. երբ հետևում եք առողջ սնվելու կանոններին, նյութափոխանակությունն արագանում է, կալորիաներն ավելի արագ են այրվում, սննդարար նյութերը՝ ավելի արագ յուրացվում:


3. Բավարար քանակով ջուր չեք խմում: Նվացեցրեք աղի օգտագործումը, բավարար քանակով ջուր խմեք. այդ դեպքում կկարողանաք ազատվել օրգանիզմում հեղուկի կուտակումից, նաև՝ ավելորդ կիլոգրամներից:

dim66.ru

4. Պատժում եք ձեզ: Շատերն են սննդակարգի կանոնները խախտելուց հետո որոշում կայացնում այլևս ոչինչ չուտել մինչև օրվա ավարտը: Հարկավոր չէ այդպես վարվել. ավելի լավ է սննդակարգը խախտելուց երեք ժամ անց ճիշտ սնունդ օգտագործել:

5. Հետևում եք ընկերների, ծանոթների խորհուրդ տված դիետաներին, խորհուրդներին: Պետք է հիշել այն մասին, որ յուրաքանչյուր օրգանիզմ առանձնահատուկ է: Դա նշանակում է, որ սննդակարգ ընտրելիս պետք է հաշվի առնվեն օրգանիզմի առանձնահատկությունները, քաշը, հասակը, առկա հիվանդությունները, և այլն:


6. Չեք կարդում մթերքի բաղադրությունը: Օգտագործեք բնական մթերք, որը հնարավորինս քիչ է վերաշմակման ենթարկվել, չի պարունակում հավելումներ, ավելորդ կալորիաներ:

(Visited 455 times, 1 visits today)