>

Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները


Օրգանիզմի թունազերծումը շատ կարևոր է, քանի որ այն օրգանիզմին մաքրվելու և տոքսինների դեմ պայքարելու հնարավորություն է տալիս։ Կան բազմաթիվ բույսեր, որոնք հիանալի միջոց են օրգանիզմը թունազերծելու համար։

Այդ բույսերը կարելի է աճեցնել նաև տանը, որոնցից է օրինակ ալոեն։ Ալոեն նվազագույն խնամք է պահանջում, որը կարելի է պահել ննջարանում, քանի որ այն օգնում է ազատվել անքնությունից։

Այս բույսի գելը պարունակում է ավելի քան 240 սննդային և բժշկական միացություններ, ինչպիսիք են A, B1, B2, B3, B6, B12, C, E վիտամինները, ֆոլաթթուն, մագնեզիումը, մանգանը, սելենը, պղինձը, ցինկը, քրոմը, կալիումը, կալցիումը և երկաթը։

Ալոեի հաստ տերևները շատ հեշտությամբ կարելի է կիսել և դուրս բերել նրա հյութը։ Ներկայացնում ենք ալոեի օգտակար հատկությունները։


Ալոեի արտաքին կիրառման 9 օգուտները՝

dim66.ru

1. Նվազեցնում է կնճիռները
2. Բուժում է պզուկներն ու էկզեման
3. Օգնում է խոցերի դեպքում
4. Բուժում է վերքերը
5. Թեթևացնում է արևայրուքը
6. Վերականգնում է մազերը և կարող է նվազեցնել ճաղատությունը
7. Խոնավեցնում է մաշկը
8. Նվազեցնում է մոծակի խայթոցի քորը
9. Անցկացնում է քերծվածքները։

 

Ալոեի ներքին կիրառման 9 օգուտները՝

1. Կարգավորում է արյան շաքարը
2. Ամրացնում է սիրտը
3. Խթանում է միզուղիների առողջությունը
4. Օգնում է մարսողությանը
5. Օգնում է ստամոքսի խանգարումների դեպքում
6. Բարելավում է լնդերի առողջությունը
7. Ամրացնում է իմունային համակարգը
8. Օգնում է քաղցկեղով հիվանդությունների դեպքում
9. Նվազեցնում է բորբոքումները։

Ինչպես պատրաստել թունազերծող հյութ

Անհրաժեշտ բաղադրիչները՝
• Ալոեի 1 տերև
• 1 նարինջ
• 1 բաժակ ջուր։
Ալոեի տերևից քամել հյութը՝ մոտ 2 ճաշի գդալ, ավելացնել նարնջի հյութն ու ջուրը։ Որպեսզի բաղադրիչները լավ խառնվեն կարելի է հարել բլենդերով և խմել։
Զգուշացում
Օրական կարելի է օգտագործել ընդամենը 2 ճաշի գդալ ալոեի հյութ։ Այն խորհուրդ չի տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։ Եթե օգտագործում եք դեղամիջոցներ, ապա խորհրդակցեք բժշկի հետ։


Նյութի աղբյուրը

(Visited 1 025 times, 1 visits today)